Logo
What is volunteering

What is volunteering

Ֆրանսերենում  «volontaire» բառը պատկանում է  հնդեվրոպական լեզվաընտանիքին , որը նշանակում է ցանկություն, ձգտում:

Լատիներեն «voluntas» և սլավոնական «воля» բառերը նույն արմատից են :

Կամավորությունը գործունեություն է, որն ենթադրում է առանց վարձատրության կատարել աշխատանք, ժամանակ տրամադրել` ի օգուտ շրջապատի կամ որևէ մեկի (անհատներ կամ խմբեր): Առանցքային դրույթ է այն, որ կամավորությունը պետք է լինի յուրաքանչյուր անհատի ազատ ցանկությունը: Դա կարող է ներառել ֆորմալ գործունեություն` ձեռնարկված հասարակության, մասնավոր կամ կամավորական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև` ոչ ֆորմալ համայնքների մասնակցություն:



Ո՞վ է կամավորը

Ըստ Օքսֆորդի բառարանի, կամավորը այն անձն է , ով անվճար աշխատում է կազմակերպության համար:

ՀՀ Բարեգործության մասին օրենքի համաձայն կամավորը սահմանվում է որպես’ “ այն ֆիզիկական անձինք, ովքեր տվյալ օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան են անում իրենց կամքով, համաձայնությամբ, այլ ոչ թե` պարտադրմամբ: Նրանք կարող են գործել ոչ ֆորմալ կամ ֆորմալ հիմունքներով, անվճար աշխատել բժշկական, կրթական ոլորտի կամ սոցիալական ապահովության, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում կամ լինել կամավորական կազմակերպությունների անդամ:



Ի՞նչ արժեքներ  պետք է ունենա կամավորը

Էմպատիա – ունակություն` հասկանալու դիմացինի զգացմունքները այնպես, կարծես նրանք հենց իրենն են: Սա կարողություն է հասկանալու և կիսելու մյուսի զգացումները: (Oxford)

Կամավորը ունենում է  ծառայություն մատուցելու, արարելու ներքին տրամադրվածություն, զգայունություն մարդկային ցավի նկատմամբ ամուր բարոյական արժեքներ, թիմային աշխատանքի հմտություններ  և հասարակական խիղճ: Սովորում են լինել համերաշխ,  նախաձեռնող, կարգապահ, զարգացնել լավ հաղորդակցման հմտություններ,  ձևավորել լավ ներանձնային հարաբերություններ, հոգատարություն իրենց իսկ և ուրիշների նկատմամբ:



Աղբյուրը՝  http://volunteers.am/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/