Logo
Types of Volunteerism

Types of Volunteerism

Կամավորության ամենալայն դասակարգումն առանձնացնում է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կամավորություն: Արդեն իսկ պարզ է, որ պրոֆեսիոնալ կամավորությունը ենթադրում է այնպիսի աշխատանք, որը հիմնվում է զուտ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային փորձի և առկա հմտությունների վրա, իսկ ոչ պրոֆեսիոնալ կամավորությունը` ավելի լայն, հասարակական բնույթ է կրում, որի ժամանակ պարտադիր չեն մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, ավելի է շեշտվում հենց հումանիտար, կոմունիկատիվ տարրը կամավորության մեջ:
























Ի՞նչ մոտիվներ կարող են լինել կամավորական աշխատանքի համար

Կամավորությունը հանդիսանում է քաղաքացիական հասարակության հիմնաքարը: Այն կյանքի է կոչում մարդկային տեսակի ազնվագույն նկատառումները, այն կառուցում է խաղաղություն, ազատություն, հնարավորություն, ապահովություն, արդարություն բոլոր մարդկանց համար: Կամավորությունը կարող է հնարավորություն տալ.

  • օգուտ տալ այն կազմակերպությանը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն է ունեցել անհատի կյանքի վրա,
  • փոփոխություն մտցնել ուրիշների կյանքում,
  • օգնել շրջապատին,
  • օգնել անօգնական կամ դժվար իրավիճակում գտնվող մարդկանց,
  • լինել թիմի անդամ և գնահատված զգալ,
  • աշխատանքից կամ զբաղված կենսակերպից հեռու ժամանակը կազմակերպել ավելի բովանդակալից և արժևորված,
  • ինքնավստահություն ձեռք բերել և հասնել ինքնագնահատման:
            

Ոմանց  համար կամավորությունը կարող է լինել աշխատանք ձեռք բերելու ուղեգիր կամ որևէ նոր բան փորձելու հնարավորություն, ինչը կարող է ուղեկցվել կարիերայում փոփոխություններով: Այս տեսանկյունից, կամավորությունը կարող է լինել.

  • Միջոց` ձեռք բերելու նոր հմտություններ, գիտելիքներ և  փորձ
  • Զարգացնել առկա հմտությունները և գիտելիքները
  • Բարելավել CV-ն
  • Ավելի բարենպաստ դարձնել աշխատանքային հեռանկարները
  • Ձեռք բերել հավատարմագիր
  • Օգտագործել սեփական մասնագիտական հմտությունները և գիտելիքը ի օգուտ մյուսների:

Որոշ դեպքերում կամավորությունը զուտ հասարակական դրսևորում ունի: Այն ենթադրում է .

  • Հանդիպել նոր մարդկանց և նոր ընկերներ ձեռք բերել,
  • Հասարակության մասնիկը դառնալու հնարավորություն,
  • Ճանաչել համայնքը:

            

Աղբյուրը՝ http://volunteers.am/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/