Logo
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի եւ ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Այն գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր եւ  կամավորություն:

  

ՄԵԿ-ում կազմակերպվում են`

  • դասընթացներ 
  • մրցույթներ 
  • հնդիպումներ հայտնի եւ սիրված մարդկանց հետ 
  • սեմինարներ 
  • ինտելեկտուալ խաղեր 
  • գրական-երաժշտական միջոցառումներ 
  • ժամանցային խաղեր 
  • ֆիլմի դիտումներ 
  • գրքի քննարկումներ

 

 

ՄԵԿ անդամ կարելի է դառնալ որպես՝

  • Ուսանող
  • Կամավոր 
  • Ակտիվիստ
  • Անդամ

 

Կենտրոնի նպատակն է միավորել ակտիվ երիտասարդներին կամավորական նախաձեռնությունների մեջ, ինչպես նաեւ ներգրավել քաղաքի հասարակական կարեւոր խնդիրների լուծման եւ կարիքավորներին աջակցելու հասարակական գործունեության մեջ: