Logo
Մասիսի երիտասարդական կենտրոնում շաբաթ օրը` սպորտի օր

22 November 2016

Մասիսի երիտասարդական կենտրոնում շաբաթ օրը` սպորտի օր

Ամեն շաբաթ, ժամը 08:00-ին, Մասիսի երիտասարդական կենտրոնի անդամները հավաքվում են, որպեսզի Մասիսի դպրոցներից մեկում վերջերս բացված սպորտային հրապարակում ակտիվ և արդյունավետ անցկացնեն իրենց ժամանակը:

Ամեն շաբաթ, ժամը 08:00-ին,  Մասիսի երիտասարդական կենտրոնի  անդամները հավաքվում են,  որպեսզի Մասիսի դպրոցներից մեկում վերջերս բացված սպորտային հրապարակում ակտիվ և արդյունավետ անցկացնեն իրենց ժամանակը:

 

 «Մենք զբաղվում ենք տարբեր  գործունեությամբ և սպորտով»,- պատմում է կենտրոնի համակարգող Սվետլաննա Ազատյանը:

 

Անկախ եղանակային պայմաններից, սպորտային հրապարակում երեխաները հաճույքով են պարապում:  Նրանք խաղում են ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և այլ խաղեր:

 

«Բոլորովին վերջերս, շաբաթ օրը մենք ֆուտբոլ էինք խաղում, չնայած որ բավականին ցուրտ էր: Բայց միևնույն է մեզ համար շատ  ուրախ էր: Առավոտ շուտ սպորտով զբաղվելը գերագույն հաճույք է»,-ասում է կենտրոնի համակարգողը:

Դիլիջանի եւ Մասիսի երիտասարդները կգործակցեն

19 September 2016

Դիլիջանի եւ Մասիսի երիտասարդները կգործակցեն

Մասիսի երիտասարդները հյուրընկալվեցին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որի անդամները կիսվեցին նրանց հետ կրթական եւ այլ ծրագրերի իրականացման ոլորտում ձեռք բերած փորձով: Հանդիպումը կայացավ Adibekyan Family Foundation for Advancement և Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամների աջակցությամբ:

 Տեսանյութ՝ 2016թ. Նոր տարվա տոնակատարությունները Մասիսում

28 January 2016

Տեսանյութ՝ 2016թ. Նոր տարվա տոնակատարությունները Մասիսում

AFFA-ն և Մասիսի զարգացման հիմնադրամը թողարկել են տեսանյութ՝ նվիրված քաղաքում 2016 թվականի ամանորյա տոնակատարություններին: