Logo
Մասիսի զարգացման հիմնադրամը հյուրընկալեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

10 February 2018

Մասիսի զարգացման հիմնադրամը հյուրընկալեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

Փետրվաևրի 10-ին Մասիսի զարգացման հիմնադրամը հյուրընկալեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

 

Փետրվաևրի 10-ին AFFA հիմնադրամի խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանի հրավրերով Մասիսի զարգացման հիմնադրամի հյուրն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նախարարին ներկայացվեց Թումո Մասիսի կառուցման համար նախատեսված հողատարածքը: Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մասիսի ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, տեղեկացավ շինարարության ընթացքին և ժամկետներին:Նախարար Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Մասիսի երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի առաքելությանն ու գործունեությանը:



Էդվարդ Նալբանդյանը և հյուրերը ներկա գտնվեցին ֆրանսերենի, շախմատի և նկարչության դասընթացներին, ինչպես նաև դիտեցին ֆրանսիացի դրամատուրգ Ժան Կոկտոյի «Մարդկային ձայն» պիեսի մոտիվներով «Ալո... դու ե՞ս» ներկայացումից փոքրիկ հատված:





Որոնում տեգերով՝