Logo
ArmFighting Selection 47-րդ մրցաշարում հաղթող մարզիկները պարգևատրվեցին

13 March 2018

ArmFighting Selection 47-րդ մրցաշարում հաղթող մարզիկները պարգևատրվեցին

Մարտի 10-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ ArmFighting ֆեդերացիայի կողմից կազմակերպված ArmFighting Selection 47-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Մասիսի Զարգացման Հիմնադրամի Մարզական ակումբի ընդհանուր մենամարտերի խմբակի մարզիկները։

Մարտի 10-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ  «Արմֆայթինգ»  ֆեդերացիայի կողմից կազմակերպված ArmFighting Selection 47-րդ մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած մարզիկներ։ Մրցաշարին մասնակցեցին նաև Մասիսի Զարգացման Հիմնադրամի Մարզական ակումբի ընդհանուր մենամարտերի խմբակի մարզիկները։



Զարգացման Հիմնադրամի ընդհանուր մենամարտերի խմբակի 5 մարզիկներ դարձան մրցաշարի հաղթողներ։ Մարզական ակումբը մրցաշարի հաղթողների համար պատրաստել էր նվերներ, իսկ մարզիկների համար որպես անակնկալ՝ հրավիրել Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ»  ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին՝ մասնակցելու պարգևատրման արարողությանը։



 

Նախքան պարգևատրմանն անցնելը՝ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունն ու գործունեության ուղղությունները, պատմեց մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմանների մասին:


Այնուհետև ելույթ ունեցավ Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ»  ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ Նա մանրամասն ներկայացրեց ֆեդերացիայի գործունեությունը, կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսեց իրենց կողմից կազմակերպված մրցաշարերի մասին։ 

 

Մարզիկներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին պարոն Ղուկասյանին, հետաքրքվեցին ապրիլի 1-ին կայանալիք ArmFC մրցաշարով։



 

Հայկ Ղուկասյանը, Մասիս քաղաքում և առհասարակ Արարատի մարզում, ընդհանուր մենամարտերով զբաղվող մարզիկների թիվը ավելացնելու ցանկություն հայտնեց։ Մասիսի Զարգացման հիմնադրամի Մարզական ակումբը պատրաստ է աջակցել և նպաստել, որպեսզի այդ ամենն իրականություն դառնա։

 


 

Հանդիպման վերջում տեղի ունեցավ մարզիկների պարգևատրման արարողություն։ ArmFighting Selection 47-րդ մրցաշարում հաղթող ճանաչված մարզիկներն են`Վահե Ղամբարյանը, Սարգիս Ղամբարյանը, Գագիկ Եղիազարյանը, Էրիկ Ռուշանյանը և Արթուր Տելեչեկյանը:



Որոնում տեգերով՝