Logo
Մասիսի երիտասարդական կենտրոնում բացվեցին գրական և անգլերենի ուսուցման դասընթացների ակումբները

20 October 2016

Մասիսի երիտասարդական կենտրոնում բացվեցին գրական և անգլերենի ուսուցման դասընթացների ակումբները

Մասիսի Երիտասարդական կենտրոնում սկսվեցին անգլերենի ուսուցման դասընթացները:

Մասիսի Երիտասարդական կենտրոնում սկսվեցին անգլերենի ուսուցման դասընթացները: Բացվել է երկու խումբ,  ըստ իմացության  աստիճանի,  սկսնակների և արդեն իսկ բազային որոշակի գիտելիքներ ունեցողների համար:


Սկսնակների խմբում աշակերտները սովորում են քերականություն և հնչյունաբանություն: Նյութն ավելի լավ յուրացնելու համար դասավանդողներն օգտագործում են խաղային մեթոդներ:


Առաջադիմական խմբակում երեխաները  լրացնում են բառապաշարի պակասը, լեզվական հմտությունները լավացնելու համար հաղորդակցվում են անգլերենով, ինչպես նաև լսում են աուդիո հաղորդումներ: Նրանք դիտում են անգլերեն ֆիլմեր, կարդում, կազմակերպում տարբեր թեմաներով քննարկումներ և հորինում  ուշագրավ խաղեր:


Ակումբը մեծ ծրագրեր ունի՝ նախատեսում է ավելացնել անդամների քանակը և բացել ևս երկու խումբ: Ընդլայնելուց հետո, նախատեսվում է բացել հռետորական ակումբ, ինչպես նաև խմբակներ, ուր կուսուցանվեն գործնական նամակագրություն, երեխաները կսովորեն գրել էսսեններ, ռեզյումեներ և խրախուսական նամակներ:

 

 Երիտասարդական կենտրոն գրադարանի բացումից հետո ստեղծվեց նաև գրական ակումբը, որի անդամները հանդիպում են շաբաթական մեկ անգամ:  Պարապմունքներն անցկացնում են լրագրող Ալվարդ Հարությունյանն ու կենտրոնի համակարգող Սվետլաննա Ազատյանը:


Ակումբի նպատակն է միավորել գրականությամբ հետաքրքրվող երիտասարդներին՝ նրանց հնարավորություն տալով ներկայացնել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև ծանոթացնել   դասական և ժամանակակից  գրականությանն  ու դրանց  պատմությանը:


Բացի այդ ակումբում կանցկացվեն գրական-երաժշտական հանդիպումներ անվանի մարդկանց հետ:


Ակումբը ապագայում նախատեսում է լույս ընծայել շաբաթական քաղաքային ամսագիր:

Դիլիջանի եւ Մասիսի երիտասարդները կգործակցեն

19 September 2016

Դիլիջանի եւ Մասիսի երիտասարդները կգործակցեն

Մասիսի երիտասարդները հյուրընկալվեցին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որի անդամները կիսվեցին նրանց հետ կրթական եւ այլ ծրագրերի իրականացման ոլորտում ձեռք բերած փորձով: Հանդիպումը կայացավ Adibekyan Family Foundation for Advancement և Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամների աջակցությամբ:

 Տեսանյութ՝ 2016թ. Նոր տարվա տոնակատարությունները Մասիսում

28 January 2016

Տեսանյութ՝ 2016թ. Նոր տարվա տոնակատարությունները Մասիսում

AFFA-ն և Մասիսի զարգացման հիմնադրամը թողարկել են տեսանյութ՝ նվիրված քաղաքում 2016 թվականի ամանորյա տոնակատարություններին: