Logo
Ամանորյա դիմակահնդես Մասիսի երիտասարդական կենտրոնում

27 December 2017

Ամանորյա դիմակահնդես Մասիսի երիտասարդական կենտրոնում

Մասիսի երիտասարդական կենտրոնում տոնական միջոցառումներն ավարտվեցին ամանորյա դիմակահանդեսով:

Հետաքրքիր և զավեշտալի կերպարներ, դիմակներ, գունեղ մթնոլորտ, բարձր տրամադրություն, երգ, պար, նվերներ: Եվ այս ամենը մեկ տեղում՝ Մասիսի երիտասարդական կենտրոնում:



Երիտասարդական կենտրոնում տոնական միջոցառումներն ավարտվեցին ամանորյա դիմակահանդեսով, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Յուրաքանչյուր մասնակից ուներ կերպար, կերպարի պատմություն և դրան համապատասխան հագուստ: 



Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումը կենտրոնի կամավորների և անդամների համար էր կազմակերպված, որի ընթացքումը մասնակիցները խաղացին, երգեցին, պարեցին, կազմակերպեցին բազմաթիվ մրցույթներ: 



Կամավորներից մեկը՝ Անդրանիկը, նվերներ հանձնեց իր ընկերներին՝ իրենց իսկ նկարներով:


Հումորը Մասիսի երիտասարդական կենտրոնի անբաժանելի մասն է: Դիմակահանդեսին երիտասարդները ներկայացան Stand up-ով, որի ընթացքում տեղի ունեցավ նաև <> մրցանակաբաշխությունը: Եվ այսպես, տարվա լավագույն ժպիտ է ճանաչվել Նուշիկ Մինասյանը, ծիծաղ՝ Ալվարդ Հարությունյանը, ձայն՝ Պայծառ Իսաղուլյանը, հմայք՝ Միլենա Բաղդասարյանը, բոյով-բուսաթով՝ Տիգրան Մարկոսյանը, բողոք՝ Հայկ Էլիզբարյանը, ուժ՝ Թաթուլ Խաչատրյանը, ծնունդ՝ Թամարա Օհանջանյանը, քավոր՝ Հարություն Խաչատրյանը, գաղափար՝ Սվետլանա Ազատյանը, գույն՝ Գոհար Մանուկյանը, համարձակ՝ Լիլիթ Նահապետյանը, ուտող-խմող՝ Գագիկ Ստեփանյանը, հումոր՝ Դավիթ Մխիթարյանը, կատակ՝ Դավիթ Թարվերդյանը, հերոսներ՝ Բագրատ Գալստյանը և Գրիգոր Քարամյանը, դետեկտիվ՝ Հայկ Մինասյանը: 


Դիմակահանդեսի ավարտին երիտասարդները ամփոփեցին 2017 թվականը և խոսեցին 2018 թվականի իրենց նպատակների և ծրագրերի մասին:


Որոնում տեգերով՝