Logo
Անի Փիլոսյանը խորհուրդ է տալիս կարդալ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքը

03 February 2018

Անի Փիլոսյանը խորհուրդ է տալիս կարդալ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքը

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի սիրված դասախոս Անի Փիլոսյանը կարողացել է ձեռք բերել իր սիրելի ուսանողների հարգանքն ու վստահությունը:

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի սիրված դասախոս Անի Փիլոսյանը կարողացել է ձեռք բերել իր սիրելի ուսանողների հարգանքն ու վստահությունը: Այսօրվա երիտասարդներին կհետաքրքրի իրենց հասակակցի՝ երիտասարդ դասախոսի, հետաքրքիր մտքերն ու կարծիքները: Ձեզ ենք ներկայացնում Անի Փիլսոյանի հետ ունեցած մեր հարցազրույցը:



 

Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ մեր երիտասարդներին:
- Կարդալ միշտ պետք է, դրանք լինեն գեղարվեստական, տնտեսագիտական, թե մասնագիտական գրքեր: Առհասարակ պետք է կարդալ այն, ինչը մեզ օգնում է առաջ գնալ: Ինձ համար անփոխարինելի գիրք է՝ Անտուան Դը Սենտ Էկզուպերիի «Փոքրիկ իշխանը»,որը խորհուրդ կտամ կարդալ: Ինչպես գրքի վերջում է ասում` գիրքը գրված է մանուկների համար, չէ՞ որ բոլորս էլ մի ժամանակ մանուկներ ենք եղել: Ինձ համար առանձնահատուկ և չփոխարինվող գիրք է: Հազարավոր վարդերի միջից նա ընտրում է մեկին և իսկապես պահում ու փայփայում է, անում ամեն ինչ իր մեկ վարդի համար: Եթե բոլորս մեր ունեցածի համար պայքարենք և չգտնենք փոխարինող, ինձ թվում է, մենք կնմանվենք Փոքրիկ իշխանին:


 

Ո՞վ է Ձեր սիրելի գրողը: 
-Իմ սիրելի գրողը Պարույր Սևակն է: Ոչ թե պարզապես այն բանի համար, որ շատ է իր անունը հնչում, այլ նա ինձ համար կյանքի մղում է:


Ի՞նչ ժանրի գրքեր եք սիրում կարդալ:
- Սիրում եմ կարդալ գեղարվեստական գրքեր: Երբեմն կարող է վերցնեմ երեք տողանի որևէ պատմվածք և դա ինձ համար դառնա գիրք կամ հատոր: Շատ եմ կարդում և ինձ համար կյանքը առանց կարդալու հնարավոր չէ:



Նշեք երիտասարդներին բնորոշ երկու դրական և բացասական կողմեր:
-Հիմա ամենակարևորը երիտասարդները ինքնուրույն են, աշխատող: Երբ օրվա երկրորդ կեսին դրսում եմ լինում, շատ քիչ երիտասարդների եմ հանդիպում, որովհետև նրանք բոլորը ինչ որ տեղ աշխատում են: Նրանք փորձում են իրենցը գտնել այս աշխարհում: Որոշ ժամանակ առաջ նրանք ծնողների օգնությամբ էին ընտրում իրենց մասնագիտությունը, իսկ հիմա՝ տեխնոլոգիայի և դարի առաջընթացի հետ մեկտեղ, մեր երիտասարդները լավ իմաստով, ինքնուրույն են մեծանում: Ես իմ աշխատանքում իմ երեխաներին այնքան շատ եմ սիրում, որ չեմ հասցնում նկատել նրանց վատ կողմերը: Նրանք կարող է ինչ-որ անկարգություն անեն, բայց դա իմ կողմից բացասական չդիտվի, քանի որ մարդկային լավ հատկանիշներով են օժտված: Ես իմ պրակտիկայում հանդիպել եմ այնպիսի ուսանողների, ովքեր գերազանց չեն սովորում, բայց սպորտում են կայացած ու ամենակարևորը, մարդ տեսակով առաջին հորիզոնականում են: Այդ իսկ պատճառով չեմ կարողանում բացասականը գտնել նրանց մեջ:


Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդների վերաբերմունքը գրքի նկատմամաբ:
- Եթե բացառեմ, որ չկա վերաբերմունք, սխալ կլինի: Նույնիսկ հիմա՝ վերջին ժամանակներում, շատ ավելի լավ է, քան նախկինում: Ես տեսնում եմ, օրինակ, հենց մեր գրադարանում, բացի իրենց մասնագիտական գրքերից ուսանողները գալիս և վերցնում են գեղարվեստական տարբեր գրքեր: Եվ դա ձևական բնույթ չի կրում: Երեխաները տանում, կարդում և նույնիսկ քննարկում են դրանք: Քոլեջում վերջերս գրքերի վերաբերյալ միջոցառում ունեինք, որին բոլորը պատրաստված էին: Դա իրենց կարդացած գրքերի շնորհիվ էր:


Շարունակեք միտքը: Գրքերը օգնում են...
- Ապրել:



Որոնում տեգերով՝