Logo
 Մասիս քաղաքում հյուրընկալվեցին Հայաստանում՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը

10 February 2018

Մասիս քաղաքում հյուրընկալվեցին Հայաստանում՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը

Փետրվարի 10-ին Մասիս քաղաքում հյուրընկալվեցին Հայաստանում՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը:

 

Փետրվարի 10-ին AFFA հիմնադրամի խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանի հրավերով Մասիս քաղաքում հյուրընկալվեցին Հայաստանում՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, դեսպանատան պաշտոնական անձիք և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի պատասխանատու Բեկոր Փափազյանը: 


Հյուրերը նախ այցելեցին Մասիս քաղաքում կառուցվող ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, տեղեկացան շինարարության ընթացքին և ժամկետներին: Այնուհետև նրանք հյուրընկալվեցին Մասիսի երիտասարդական կենտրոնում:

 


Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունն ու գործունեության ուղղությունները, պատմեց մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմանների մասին: Նա իր խոսքում նշեց, որ Զարգացման Հիմնադրամի հիմնադրումից ի վեր նպատակը մեկն էր. օգտագործելով այսօրվա ամենամեծ կարողությունը հանդիսացող մարդկային ռեսուրսը՝ փոխել դեպի լավը մեր և մեր երեխաների վաղվա օրը, որը հնարավոր է միայն ապագան կրողների՝ երիտասարդության միջոցով: 



Դեսպանը և հյուրերը ներկա գտնվեցին ֆրանսերենի, շախմատի և նկարչության դասընթացներին, ինչպես նաև հետևեցին՝ ֆրանսիացի դրամատուրգ Ժան Կոկտոյի «Մարդկային ձայն» պիեսի մոտիվներով «Ալո... դու ե՞ս» ներկայացման փորձին: 



Կողմերը քննարկեցին նաև Մասիս քաղաքում կառուցվելիք ֆրանսերեն բազայի վրա հիմնված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Մասիսի զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: 


Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Կողմերը բաժանվեցին առաջիկայում դարձյալ հանդիպելու պայմանավորվածությամբ:


Որոնում տեգերով՝