Logo
Գրքի տոնը Մասիսի երիտասարդական կենտրոնում

19 January 2018

Գրքի տոնը Մասիսի երիտասարդական կենտրոնում

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռևս 2008 թվականից: Այս տոնի հետ կապված կա գեղեցիկ ավանդույթ. միմյանց գիրք նվիրելու ավանդույթը: Բացի այդ, ամեն տարի այս տոնի առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ընթերցումներ և իհարկե, յուրաքանչյուրը կարող է այդ օրը անակնկալ մատուցել սիրելիին կամ հարազատ մարդուն՝ գրքեր նվիրել:


Մասիսի երիտասարդական կենտրոնը նույնպես անմասն չի մնում այդ ամենից և մեկնարկում է «Գրքաշփոթ» ծրագիրը, որի շրջանակներում Մասիսի բնակիչներին հնարավորություն է տրվում իմանալու,թե որոնք են իրենց քաղաքի հայտնի մարդկանց սիրելի գրքերը: Ծրագիրն իր մեջ ներառում է մարտահրավերների շարք, որտեղ երիտասարդները պետք է ներկայացնեն իրենց սիրելի գրքերի հնգյակը, որից հետո կիսվելով ֆեյսբուքյան գրառումով մարտահրավեր նետեն իրենց ընկերներից հինգին:



Ընդունելով մարտահրավերը յուրաքանչյուր համարձակ մասնակից պարտավորվում է փետրվարի 19-ին ներկա գտնվելու Ջեյմս Ջոյսի «Մայրը» և «Պանդոկ» պատմվածքների քննարկմանը:


Քննարկման ավարտին բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան գիրք նվիրելու ներկաներից նրանց, ում ցանկանում են: 

Որոնում տեգերով՝