Logo
 «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթ

13 January 2018

«Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթ

Հունվարի 13-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթ:

Ձմեռ է ձյուն չի գալիս, բայց իր շունչը զգացնել է տալիս: Եվ այդ շունչը այսօր զգացնել տվեց Մասիսի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերված «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթը: 



Ցուցահանդեսին ներկայացված էին Հակոբ Քալաշյանի, Մարիաննա Պետրոսյանի, Գարիկ Ղազարյանի, Վարդուհի Մխիթարյանի, Նարեկ Առաքելյանի, Մարիամ Մուրադյանի, Սոֆա Համբարձումյանի, Թամարա Օհանջանյանի, Գագիկ Ստեփանյանի, Սվետլանա Սարգսյանի, Միքայել Առաքելյանի և Արևիկ Արշակյանի լուսանկարները:



Մրցույթի բացումը ազդարարելուց հետո հյուրերը, այցելուները մասնակիցեցին բաց քվեարկության: Եվ այս ամենը ուղեկցվեց գեղեցիկ դաշնամուրային կատարումներով, որն ապահովեց Սմբատ Ցականյանը: 



Սա իր տեսակով և ձևաչափով առաջին ֆոտոցուցահանդեսն էր քաղաքում, որը սիրվեց բոլորի կողմից: Այդ մասին էին վկայում հյուրերի զարմացած և հետաքրքությամբ լի աչքերը, որոնք հետևում էին յուրքանչյուր նկարի պատմությանը, որն ասես ճանապարհ լիներ, իսկ իրենք էլ ճամփորդները:



Ցուցահանդեսին, որպես ժյուրիի անդամ, հրավիրված էր նաև լուսանկարիչ Արամ Մելիքյանը: Գրեթե երկու ժամ տևողությամբ ցուցահանդեսը ավարտվեց քվերակության արդյունքերի ամփոփմամբ, որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Նարեկ Առաքելյանը, իսկ երկրորդ տեղը` Արևիկ Արշակյանը: Ժյուրիի համակրանք անվանակարգին արժանացավ Մարիամ Մուրադյանը:




Որոնում տեգերով՝