Logo
Ռուբեն Աթանեսյանը խորհուրդ է տալիս կարդալ Յարոսլավ Հաշեկիի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գիրքը

18 February 2018

Ռուբեն Աթանեսյանը խորհուրդ է տալիս կարդալ Յարոսլավ Հաշեկիի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գիրքը

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռուբեն Աթանեսյանը երիտասարդների հետ ունեցած իր փորձն ու կարծիքը կիսեց մեզ հետ զրույցի ժամանակ:

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռուբեն Աթանեսյանը երիտասարդների հետ ունեցած իր փորձն ու կարծիքը կիսեց մեզ հետ զրույցի ժամանակ: Հետաքրքիր, հումորի զգացումով լեցուն մարդը երիտասարդների մեջ նկատում է գրքի նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչը ցավով է նշում: Գրքի տոնի կապակցությամբ երիտասարդներին  հորդորում է ամեն օր գիրք կարդալ:



 

Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ մեր երիտասարդներին:

 

-Ցանկացած գիրք, իր բովանդակությամբ, ցույց է տալիս կյանքի, լույսի, փորձության, աշխատելու, ապրելու կենսաձևերի ճանապարհը: Գիրքը կյանքն է՝ ամփոփված իր էջերի մեջ, որից մենք ձեռք ենք բերում այն գիտելիքը, որը մեզ անհրաժեշտ է ապրելու համար: Գիրքը նաև դաստիարակ է մարդու կյանքում: Երևի գրքի նման հզոր դաստիարակող ուժ աշխարհում գոյություն չունի, որովհետև գիրքը իր մեջ ամփոփում է մարդկության դարերով կուտակած փորձը:Մարդկային փոխհարաբերությունների կառուցման համար շատ կարևոր է կարդալ: Օրինակ կարելի է կարդալ ամերիկյան փիլիսոփա Դեյլ Քարնեգիի գիրքը, որը իսկապես մարդկային փոխհարաբերությունների կառուցման բազա է: Իսկ առհասարակ ինձ վրա բավականին դրական ազդեցություն է գործել չեխ հայտնի գրող Յարոսլավ Հաշեկիի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գիրքը: Իրադարձությունները զարգանում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ գիրքը կարդալուց հետո ցանկացած մարդու մոտ փոխվում է գրեթե ամեն ինչ և ասել, և խոսել, և տրամաբանել, և կատակել, ամեն ինչ… Ընդհանրապես այսօրվա երիտասարդությունը նախապատվությունը տալիս է համակարգչային տեխնիկայով ինֆորմացիա ստանալուն, բայց ես գտնում եմ, որ գիրք կարդալը վեր է ամեն ինչից:  

 

Ո՞վ է Ձեր սիրելի գրողը: 

- Որպես արկածային գրող սիրում եմ Ժյուլ Վեռնին, որպես ֆանտաստիկ գրող՝ Ստանիսլավ Լևին, որպես հայրենասիրության, ուժի, գեղեցկության մարմնավորում՝ Մուրացանին, Րաֆֆիին, Սերո Խանդզադյանին:

 

Նշեք երիտասարդներին բնորոշ երկու դրական և բացասական կողմեր:

- Երիտասարդների դրական կողմը շատ ինֆորմացված լինելն է: Այսօր նույնիսկ մեկ տարեկան երեխան վազում է դեպի հեռախոսը և սկսում փնտրել, իսկ արդեն մի քիչ բարձր տարիքում՝ գտնում է այն, ինչ փնտրում է: Այսօրվա երիտասարդներին ինֆորմացվածության աստիճանով համեմատել մեր անցած կյանքի ապրած տարիների հետ սարսափելի է, էական տարբերություն կա: Այսօրվա երիտասարդները ավելի զարգացած և ինֆորմացված են, քան մենք այն ժամանակ: Նրանք շատ օպտիմալ են օգտագոծում համակարգչային տեխնիկայի հմտությունները: Երիտասարդների բացասական կողմը անհամբերությունն է: Նրանց մոտ շատ է անհեռատես քայլերի հավանականությունը, մեծերին չլսելու վնասակար սովորությունը: Մենք լսում էինք մեծերին:Նրանց խորհուրդները մեծ սիրով ընդունում և ենթարկվում էինք, իսկ այսօրվա երիտասարդները չեն սիրում ենթարկվել, նրանք անկախ են և ձգտում են անկախության, իսկ դա բերում է ոչ ցանկալի հետևանքների:



Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդների վերաբերմունքը գրքի նկատմամաբ:

- Գրքերի նկատմամաբ երիտասարդների վերաբերմունքը քամահրական է: Նրանք չեն սիրում գեղարվեստական գրքեր: Դպրոց հաճախող երեխաները, բնական է, ստիպված պետք է կարդան դպրոցական դասագրքեր, իսկ հիմանկանում գիրք թերթել, գիրք կարդալ այսօր արդիական չէ:Դա շատ վատ է:


Եթե Մասիսի բոլոր երիտասարդները այստեղ լինեին Ձեզ հետ զրուցելու համար, ի՞նչ կասեիք:

- Նախ ասեմ, այսօր մեր խորհուրդը շատ քչերի գիտակցության ակոսներին է հասնում, բայց իրականում չեն լսի և իրենք իրենց ասածը կանեն ու կգնան առաջ: Խորհուրդ կտամ, որ լսեն մեծերին: 


 



Հեղինակ՝ Ալվարդ Հարությունյան
Համահեղինակ՝ Լիլիթ Նահապետյան

Որոնում տեգերով՝