Logo
Դպրոցականների ֆրանսերենի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը հաղթող մասնակիցները պարգևատրվեցին

16 March 2018

Դպրոցականների ֆրանսերենի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը հաղթող մասնակիցները պարգևատրվեցին

Մարտի 13-ին Արտաշատ քաղաքի ավագ դպրոցում անցկացվեց դպրոցականների ֆրանսերենի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Արարատի մարզը ներկայացնող հաղթող մասնակիցներն են` Անահիտ Մկրտչյնաը, Լիլիթ Զաքարյանը, Անահիտ Ջալոյանն ու Լիլիթ Մարկոսյանը:

Մասիսի զարգացման հիմնադրամը` հավատարիմ մնալով ֆրանսերենի տարածման գաղափարին, այսօր պարգևատրեց օլիմպիադայի մարզային փուլը հաղթող մասնակիցներին:

Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը օլիմպիադայի հանրապետական փուլ անցած մասնակիցներին շնորհավորելուց հետո ասաց.

«Մասիսի երիտասարդական կենտրոնում դասավանդվելու է ֆրասերեն: Ամեն ինչ անելու ենք, որ այդ դասընթացները որակապես տարբերվեն այլ դասընթացներից, որպեսզի կարճ ժամանակահատվածում կարողանանք որակյալ արդյունք տալ: Այդպիսով մյուսների համար էլ ակնհայտ կլինի, որ այստեղ հնարավոր է կարճ ժամանակահատվածում ֆրանսերեն սովորել և լեզվի յուրացման հարցում հաջողությունների հասնել: Դրանով էլ կմեծացնենք ֆրանսերեն սովորելու ցանկություն ունեցող մարդկանց շրջանակը»:

Հանդիպման ավարտին Ստեփան Հովհաննիսյանը նշեց, որ Մասիսի երիտասարդական կենտրոնում գործում է ֆրանսախոսների ակումբը, որտեղ այս լեզվի սիրահարները հնարավորություն ունեն` հանդիպելու, միմյանց հետ ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու: Ապրիլի 14-ին տեղի կունենա ֆրանսախոսների ակումբի երկրորդ հանդիպումը:

Որոնում տեգերով՝