Logo
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՍԻՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

08 March 2018

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՍԻՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

AFFA հիմնադրամը և Մասիսի Զարգացման հիմնադրամը Մասիս քաղաքում կառուցում են ընտանեկան մարզահամալիր, որը ավելի ամբողջական դարձնելու համար նախատեսվում է դրա հարակից տարածքում կառուցել նաև պուրակ:

AFFA հիմնադրամը և Մասիսի Զարգացման հիմնադրամը Մասիս քաղաքում կառուցում են ընտանեկան մարզահամալիր, որը ավելի ամբողջական դարձնելու համար նախատեսվում է դրա հարակից տարածքում կառուցել նաև պուրակ: Մարտի 5-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ պուրակի էսքիզի ներկայացում և հանրային քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան 3D մոդելավորմամբ ամբողջական պատկերացում կազմել նախատեսվող պուրակի մասին: 



Քննարկմանը հրավիրված էին տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ճարտարապետներ,ուսանողներ, մարզիկներ, ակտիվ քաղաքացիներ, կամավորներ և այլք: Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը:



Պուրակի էսքիզային աշխատանքները կատարվել են իսպանացի հայտնի ճարտարապետ Խուան Անտոնիո Ֆեռնանդեսի( Juan Antonio Fernandez) կողմից:


Պուրակում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ, տարեց մարդկանց համար նախատեսված զրուցարաններ, ֆուտբոլի, մարզումների և տարբեր խաղերի համար անհրաժեշտ գոտիներ, ինչպես նաև ամֆիթատրոն, որը կլրացնի քաղաքում թատրոնի և կինոթատրոնի բացակայությունը:



Պուրակը կլինի մի վայր, որտեղ յուրքանչյուր մասիսցի, առանց տարիքային սահմանափակման, կկարողանա հետաքրքիր և օգտակար ձևով կազմակերպել իր հանգիստն ու ժամանցը, իսկ ժամանակակից սարքավորումներով հագեցած այս գոտիները` իրենց ողջ շքեղությամբ, Մասիսը կդարձնեն առավել ներկայանալի:



Պուրակի էսքիզի ներկայացումից հետո հյուրերը իրենց կարծիքներն ու առաջարկությունները հայտնեցին, որոնք հետագայում կօգնեն ձևավորել վերջնական տեխնիկական առաջադրանքը:


 

Հեղինակ՝ Ալվարդ Հարությունյան

Որոնում տեգերով՝